«Ես ռոբոտ չեմ»․ Սուպեր Սաքոյի սիրելին հաստատել է բաժանման մասին լուրերը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոն և իր նշանածը՝ Լոլան, բաժանվել են: Նրանք հեռացրել են ինստագրամյան իրենց էջերում տեղադրած համատեղ լուսանկարները:

Եվ ահա Լոլան հաստատել է իրենց բաժանումը։ Նա հարցուպատասխան է կազմակերպել Ինստագրամի իր էջում, որտեղ նրան հարց են ուղղել՝ արդյո՞ք նոր սիրելի ունի։ Լոլան հումորով է պատասխանել հարցին՝ գրելով, որ ինքը ռոբոտ չէ։

Մեկ այլ օգտատիրոջ հարցի, թե արդյոք նա միայնակ է, Լոլան նշել է՝ «Այո»։

Նշենք, որ զույգը նշանվել էր սեպտեմբերին: Նրանք իրենց էջերում պարբերաբար լուսանկարներ էին հրապարակում և սիրո խոստովանություններ անում:

Հիշեցնենք, որ Սուպեր Սաքոն և իր նախկին կինը երկարատև ամուսնությունից հետո վերջերս բաժանվել էին: Նրանք ունեն երկու երեխա: