Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Սիսիան քաղաքում

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 15-ին ժամը 11։00-ից մինչև նոյեմբերի 16-ը ժամը 11:00-ն  կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի՝ Երիտասարդական, Վահան Խորենի, Այգեստան, Անդրանիկ Մանուկյան, Գետափնյա, Պատանի Բանասերների, Շիրվանզադեի փողոցների, Էռոզիոն գոտու, Խանջյան փողոցի անհատական տների   ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: