Ֆրանսիական «Le Monde» պարբերականը «Մեկ դար անց Էրդողանը Սևրի դաշնագրից վրեժ է լուծում» վերնագրով ուշագրավ հոդված է հրապարակել, որը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Հոդվածում անդրադարձ է կատարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի միջև ստորագրված հուշագրին։ Ֆրանսիական պարբերականն այդ հուշագիրը որակում է պատմական՝ նշելով, որ այն կարող է փոփոխել Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում ընթացող ռազմավարական խաղի ընթացքը։ «Le Monde»-ը, ermenihaber-ի փոխանցմամբ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ստորագրված հուշագիրը կնքվել է Ստամբուլի Դոլմաբահչե պալատում (Հայկական Պալյան ընտանիքի կողմից ստեղծված սուլթանական նստավայր)` 2019թ․-ի նոյեմբերին։ Մինչ այդ Էրդողանը և Սարաջը հուշագրի հարցով 4 հանդիպում էին անցկացրել։ Եվ ըստ պարբերականի՝ հաշվի առնելով այն փաստը, որ Էրդողանը հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց. «Այս ռազմավարական և էներգետիկ գործարքի շնորհիվ հնարավոր է դարձել խափանել Սևրի պայմանագիրը», ապա կարելի է եզրակացնել, որ սրանով Էրդողանը վրեժ լուծեց թուրքերի համար սինդրոմ հանդիսացող Սևրի պայմանագրի համար, որը ստորագրվել է 1920թ․ օգոստոսին, սակայն մնացել էր թղթի վրա։ Հիշեցնենք, որ 1920թ. օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ) Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-1918թթ. 1-ին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև կնքվել է Սևրի հաշտության պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը:
Լրահոս
Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան
Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումն Իրանի վրա, Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումին ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախքան կանդրադառնար Եվրամիությանն անդամակցելու մասին հարցին:
«Եվ դա հարցականի...
Իրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են...
Ես Իրանին հնարավորություն տվեցի գործարք կնքելու։ Ես նրանց ասացի, ամենահստակ խոսքերով, «պարզապես արե՛ք դա», բայց անկախ նրանից, թե որքան ջանք թափեցին, անկախ նրանից, թե...
Գումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովում
Զինծառայության վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը, որով առաջարկվում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ:
Նախագծին կողմ...
«Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը...
«Մենք Լուիզայի հետ ուղղակի հանդիպում էինք, թատրոնում տեսել էի, նոր աղջիկ է, ռոմանտիկ պահեր էին և այլն...
Մի օր, պատահական այնպես ստացվեց, որ սիրտս մի...
Ֆիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից»
Իտալացի Ֆիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է իտալական ակումբի կայքը։ Թիմը նրա ղեկավարությամբ նվաճել էր Ա Սերիայի ուղեգիր։
Սպասվում է, որ 51-ամյա...
Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները հունիսի 4-ի երեկոյան ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արտաշատում գտնվող երկու տղամարդ պայուսակներում ունեն հրազեններ:
Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական...
Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա
Իրանցի գիտնականները կշարունակեն աշխատել խաղաղ միջուկային ծրագրի վրա, ուրբաթ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին։
«Մենք կշարունակենք եռանդուն կերպով շարժվել այդ ճանապարհով»,...
«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր...
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Զզվելի, նողկալի, պետության առաջին դեմքին ոչ հարիր բառամթերք է։ 2018 թվականին սկսեց փողոցային լեզվով խոսել, որ «փողոցի մարդուն» իրենով անի, բայց...
Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գլոբալ ու տարածաշրջանային շահերի բախումները միահյուսվում են պոտենցիալ ռազմաքաղաքական ճգնաժամերի հետ, որոնք ծավալվելու և ընդլայնվելու միտումներ են ցուցաբերում։ Իսկ վերջին զարգացումները՝...
Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ասում են՝ եթե ծիծեռնակները ցածր են թռչում, ապա մեծ է հավանականությունը, որ քիչ անց անձրև կտեղա: Իսկ եթե քպականները կամ հենց...