«Առաջնագծից իջած կամավորականը պատմեց սահմանագծում տիրող մտահոգիչ իրավիճակի մասին». Ոսկան Սարգսյան

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Լրագրող Ոսկան սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական զինուժն ամրացել է Հայաստանի տարածքում՝Վարդենիսի առաջնագծում.

Վարդենիսի առաջնագիծը կամավոր, առանց վարձատրության պաշտպանած, վերջերս առաջնագծից իջած կամավորականը պատմեց փաստացի սահմանագծում տիրող խիստ մտահոգիչ իրավիճակի մասին։ Նրա վկայությամբ՝ մինչեւ առաջնագծում իրենց մարտական հերթապահության անցնելը, ադրբեջանական զինուժն առանց դիմադրության գրավել է Վարդենիսի դիմաց գտնվող ամենաբարձր, ծովի մակերեւույթից գրեթե 3000 մետր բարձրությամբ գտնվող դիրքը, դրանից հետո այդտեղից թեւերով առաջխաղացում ունեցել։ Կամավորականի խոսքերով՝ իրենք ստիպված են եղել դիրք զբաղեցնել ադրբեջանական զինուժի զբաղեցրածից ավելի ցածր դիրք ունեցող տեղանքում։ Ադրբեջանցիներն ամբողջ ժամանակ ցերեկները տրակտորներով, վերամբարձ կռունկի միջոցով իրենց համար Հայաստանի հողում ամրություններ են կառուցել, առաջնագծում երկաթից, բոլոր կողմերից պաշպանված դիտակետ տեղադրել , հրանոթ տեղակայել , իսկ գիշերները հրաձգային զենքերից գնդակոծել են կամավորականների պաշտպանած դիրքը։ Առաջնագիծը պաշտտպանելու համար կամավորականները շինարարական տեխնիկա չեն ունեցել, կարողացել են գտնել ծանոթ, պայմանագրային զինծառայող- տրակտորիստի, ով իրենց դիրքի առաջ հողից պատնեշ է սարքել, որի հետեւը մարտական հերթապահություն են իրականացրել կամավորականները։ Հայկական դիրքը պարբերաբար դիտարկել են ադրբեջանական հետախուզական անօդաչու սարքերը։ Կամավորականը շատ գոհ էր սննդից, որը ոչ թե ՊՆ-ն, այլ՝ գործարար բարեգործն է ապահովել»։