Քաշաթաղի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է մահացել

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Քաշաթաղի շրջանում  ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը մահացել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը: Նշվում է, որ ականի պայթյունից տարբեր վնասվածքներ են ստացել Սաբուհի Հասանովը և Էլսեվեր Գամիդովը: Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Ադրբեջանի շրջանային դատախազությունը հայտնում է, որ ականի պայթյունից վնասվածքներ ստացած ադրբեջանցիները վերանորոգման և շինարարական աշխատանքներ էին իրականացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանի գյուղերից մեկի տարածքում: Փաստի առթիվ հետաքննություն է իրականացնում: