Առաջարկել են սահմանագծին տեղակայել ՀԱՊԿ ուժեր 

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ղրղզստանի Պաշտպանության նախարար Բաքիբեկ Բեկբոլոտովն առաջարկել է ղրղզա-տաջիկական սահմանին տեղակայել ՀԱՊԿ ուժեր։ Նա մասնավորապես ասել է, որ իր եւ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի վերջին հանդիպման ժամանակ անդրադարձել է ղրղզա-տաջիկական խնդրին, նշելով, որ խաղաղություն չի լինի, քանի որ կողմերից յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը եւ քանի դեռ երրորդ կողմը որպես դատավոր չի հանդես գա, խաղաղություն չի լինի։ Իսկ որպես միջնորդ կամ երրորդ կողմ կարող է հանդես գալ ՀԱՊԿ ոչ մեծ զորախումբը, որը կարող է պահպանել սահմանային հավասարակշռությունն ու թույլ չտալ զորքերի կուտակումներ։

Հենց որ սահմանը խաղաղվի, ըստ Բեկբոլոտովի, հնարավոր կլինի ձեռնամուխ լինել քաղաքական կարգավորումներին։