Ալիևը կտրականապես մերժել է

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Բաքուն կտրականապես մերժել է Ադրբեջան ԵՄ առաքելություն ուղարկելու փորձերը։ Այս մասին Աստանայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի նոր հարթակի շրջանակում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Երկարատեւ բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել Հայաստան ուղարկել 40 հոգուց բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը։ Ապա տեղեկացանք, որ նրանց թիվը 50 է։ Նրանք այնտեղ կմնան առնվազն 2 ամիս։ Մենք կտրականապես մերժել են Ադրբեջան ԵՄ առաքելություն ուղարկելու փորձերը»,-ասել է Ալիեւը։

Նրա խոսքով՝ առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։