- Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղ էր այցելել Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում էր կրթական կազմակերպությունների գործունեությունը համակարգող վարչության տնօրեն Վիտալի Վիկտորովիչ Գրիշկինը։
Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում մասնաճյուղի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության կրթության ոլորտի պատվավոր աշխատակից, պ.գ.թ. Թամարա Ռազմիկի Վարդանյանի հետ։
Այցի ընթացքում պատվիրակները ծանոթացան համալսարանի ճյուղային, կրթական, գիտական, մեթոդական և միջազգային գծով աշխատանքներին։ Մեծարգո հյուրերն այցելեցին մասնաճյուղի «Հեռանկարային հետազոտությունների լաբորատորիա» (ПиЛАБ), որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Անահիտ Մելքոնյանը ներկայացրեց արհեստական ինտելեկտի ոլորտում ուսանողների ծրագրային մշակումներ։ Մասնաճյուղի «Վիրտուալ իրականության լաբորատորիայում» ուսանողները հյուրերին ցուցադրեցին իրենց հեղինակային նախագիծը, որն իրականացվել է վիրտուալ տեխնոլոգիաների գործիքակազմի կիրառմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մասնաճյուղի ընդլայնման և հետագա ռազմավարական զարգացման հարցերը։