Սամվել Կարապետյանը 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով տուժածներին

Ինչպես տեղեկացնում են հայտնում են «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից, ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժածներին:

«Խիստ մտահոգված եմ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Հայաստանի խաղաղ բնակչությանը հասցված մահացու հարվածները չպետք է անտեսվեն համաշխարհային հանրության կողմից։ Այս գործողություններին կարեւոր է միանշանակ գնահատական տալ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, ոչնչացված են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Կարևոր է ջանքեր գործադրել տարածաշրջանում հումանիտար աղետից խուսափելու համար:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, աջակցելու եմ մեր ժողովրդին, Ադրբեջանի դաժան անօրինականության զոհերին։ Տուժած ընտանիքներին փոխհատուցում և առավելագույն աջակցություն կտրամադրենք», — ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը: