SHAMSHYAN.com-ը ահազանգ է ստացել Երեւան քաղաքի բնակիչ Արսեն Փահլեվանյանից, ով հայտնել է, որ իր հայրը ավտովթարի հետեւանքով մահացել է Վրաստանում, դին տեղափոխվել է Հայաստան, սակայն պարզվել է, որ տեղափոխվածը իրականում իր հոր մարմինը չէ, եւ սրա հետ մեկտեղ նաեւ իրենից 450 ԱՄՆ դոլար են ապօրինի պահանջում՝ դին ճանաչելու, ինչպես նաեւ իրենց տալու համար: SHAMSHYAN.com-ի հետ հեռախոսազրույցում Ա. Փահլեվանյանն ասում էր. «Հուլիսի 24-ին վթարի էր ենթարկվել հայրս, մենք չկարողացանք մեկնել, պարետատնից թույլտվություն չէին տալիս սկզբում, հիվանդանոցում վստահեցնում էին, որ ամեն ինչ լավին է գնում: Հետո զանգեցին ու ասին, որ մահացել է: Ինձ հետ կապվեց Վրաստանում ՀՀ դեսպանն ու ասաց, որ ամեն ինչ անում են իրենք՝ դին Հայաստան ուղարկելու համար, դեսպանը ինձ Հայաստանում ինչ-որ սգո սրահի համար տվեց, թե գնա գումար պայմանավորվի, դին ուղարկենք Հայաստան, ես ասեցի, որ պայմանավորվելու ոչինչ չունեմ, քնաի որ օրենքով պետք է բերեն սահման, ես գնամ ընդունեմ, ասեց՝ գնա: Գնացինք հասանք սահման, վրացիներից թույլտվությունը վերցրեցինք, Վրաստանի կողմը որ բերել էր, սգո սրահ էր, որը անմիջական կապ ունի մեր դեսպանի հետ, բերեցին մինչեւ սահման, պարզվեց՝ էստեղի սգո սրահներից մեկի հետ էլ կապ ունեն, սրանք թե՝ մենք պետք ա բերենք, ասի դեսպանն ինձ թողել է որ մենք բերենք, խոսակցություն բան եղավ, մի խոսքով, դին վերցրեցինք, էդ ստեղի սգո սրահի ավտոյի տերը անընդհատ մեզ վախեցնում էր ոստիկաններով, թե մեզ բռնել կտա կամ նման բաներ, սրանք զանգում են դեսպանին, ինչ-որ բաներ են խոսում…բերում ենք Երեւանի 6-րդ հիվանդանոց, սգո սրահ, քանի որ նման դեպքերը այդտեղ է բերվում: Այստեղ պետք է բացվեր, որ ճանաչեինք դին, ես շատ հեռվից նայում եմ՝ իմ հերս չի, դեմքը իրենը չի, իմ ծնողը չի, ասում եմ քանի որ կոռոնայից չի մահացել, ու գրված էլ չի, դուք պետք է թողնեք, որ նայեմ մոտիկից, ինձ չեն թույլատրում, ասում են էսա՝ ուզում ես ուզի, չես ուզում մի ուզի: Այսօր առավոտյան մորս հետ գնացել ենք էլի, ասում ենք մտնենք մի հատ էլ տեսնենք, ճանաչենք, չեն թողնում, ինչ ուզում ես գնա արա, սա ասում է սգո սրահի տնօրենը: Հիմա դրել ինձ ասում են, որ մինչեւ 450 դոլարը չտաս, մենք քեզ դիակ չենք տա: Ես ասում եմ որ փողդ տամ, դու կգրես թղթի վրա, որ ես քեզ էսքան փող եմ տվել, ասում ա չեմ գրի, մենակ ՀԴՄ կտամ: Ինձ դրդում են վիճաբանության, որ հետո վրես հոդված դնեն: Քիչ չի ուրիշ մարմին են բերել, չեն թողնում ճանաչենք, մի հատ էլ 450 դոլար են ուզում»,-ասաց Ա. Փահլեվանյանը: SHAMSHYAN.com-ի հետ հեռախոսազրույցում Բագրատունյաց 1 հասցեում գտնվող սգո սրահի աշխատակիցը այս ամենը ստախոսություն անվանեց. «Վրացին այնտեղ ամեն ինչ կազմակերպել-ուղարկել է, քանի որ հարազատը իրավունք չունի սահման անցնել, ինձ զանգել է դեսպանը, խնդրել է օգնել կազմակերպել, ես դեսպանին տվել եմ իմ վրացի գործընկերոջ համարը, խոսում-պայմանավորվում են, դեսպանը հստակ ասում է, որ գումարային հարցերը տղայի հետ պետք է արվի, վրացին խոսում է տղայի հետ, ասում է, որ ամեն ինչ անելը կարժենա 750 դոլար, ու ասում է, որ գումարը կվճարես մեր տնօրենին, տղան էլ շնորհակալություն է հայտնում: Որ բերում են Սադախլոի անցակետ, մեր մեքենան գնում է վերցնում նիտրալից, տղեն էլ ուզում է վրացուն գցած էղնի, իմ մեքենայի վարորդին խաբում է ու դիակը տեղափոխում իր հետ բերած ֆորդի մեջ…պարետի որոշմամբ, դրսից բերված հանգուցյալները երկու տեղ են բերվում, որից մեկը մեզ մոտ: Գիշերը ինքը նայում է դիակը ապակու մյուս կողմից, ճանաչում է, ասում է որ իր հայրն է, ու ասում է, որ վաղը, այսինքն այսօր կգա իրավաբանի հետ, ասում ենք բա գումարի հարցը՝ ասում է դեսպանը կվճարի, ես զանգում եմ դեսպանին, դեսպանն ասում է ես ինչի պետք է վճարեմ: Այսօր առավոտ գալիս է մոր հետ, որ էլի ճանաչի, ասի կարա եւ մամադ էլ ճանաչի, բայց էդ գումարը վճարի, որ ուղարկեմ վրացուն: Էդ տղեն ուղակի նպատակ է դրել որ գցի բոլորին ու վրացու գումարը չտա»,-ասաց աշխատակիցը, նշելով, որ միանշանակ տղան ճանաչել է դիակը թե ապակու հետեւից ու թե մեծ էկրանով ու ասել է, որ դա միանշանակ իր հայրն է: Ճանաչմանը, ըստ աշխատակցի, ներկա են եղել նաեւ մաքսային ծառայության աշխատակիցները, որոնց եւս ասվել է, որ դա իր հայրն է: Աշխատակիցը հայտնեց, որ հանգուցյալի տղան Վրաստանի ծառայությանը պետք է վճարի ոչ թե 450, այլ 750 ԱՄՆ դոլար: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մեր խմբագրություն էր դիմել Արսեն Փահլևանյանը, ով հայտնում էր, որ հայրը՝ Օհան Փահլեվանյանը, վթարի է ենթարկվել Վրաստանում և գտնվում է հիվանդանոցում։ Վիճակը ծանր էր: Հորը խնամակալ էր հարկավոր, սակայն իրենց չէին թույլատրում մեկնել Վրաստան. «Ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 25-ին, և Վրաստանի հիվանդանոցում հորս բժիշկները հայտնել են, որ խնամակալ է անհրաժեշտ, բայց Հայաստանում, չգիտես ինչու, չեն թողնում՝ հայ-վրացական սահմանն անցնենք։ Բոլոր փաստերն ունենք՝ կապված ավտովթարի հետ, նաև բժշկական փաստաթղթեր, սակայն ներկայացնում ենք, ոչ մի օգուտ»։ Ա. Փահլևանյանը հայտնել էր նաև, որ դիմել են դեսպանատուն, որտեղից խորհուրդ են տվել՝ դիմել պարետատուն։. «Դիմել եմ պարետատուն, սակայն այնտեղից մինչև օրս ոչ մի պատասխան չեմ ստացել։
Լրահոս
Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար»....
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տեսնելով, որ Տավուշի մարզի մի մասը թշնամուն հանձնելու իր մտասևեռումն առնվազն հանրային տիրույթում լուրջ դիմադրության արժանացավ, Նիկոլ Փաշինյանը որոշեց «կրկին փորձել»:...
«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի հետ «Փաստի» հերթական զրույցի առիթը Freedom House կազմակերպության զեկույցն է, որտեղ Հայաստանին վերաբերող...
Կոռուպցիա կա, կոռուպցիա… և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա էր բերում, թե՝ «...արմատախի՜լ ենք արել, միանշանակ...
Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն չեն կատարել...
Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրվա իշխանությունները անընդհատ «կատարելագործում» են ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների գործիքակազմը՝ իրենց իսկ ռեկորդները պարբերաբար թարմացնելով: Իսկ այն, ինչ կատարվեց Սամվել...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը։ Ծրագրում ընդգրկված են տարբեր ժանրերի...
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստ, որի մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել: Կառավարության...
Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հասարակական տրանսպորտում «100 դրամանոցների խնդիրը» գրեթե միշտ արդիական է եղել, քանի որ ավտոբուսների արկղերը միայն այդ մետաղադրամն են ընդունում, իսկ ուղևորները...
G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության
Մեծ յոթնյակի (G7) երկրները Հայաստանին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու կոչ են արել և հայտարարել էսկալացիայի անթույլատրելիության մասին:
Այս մասին G7-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների...
Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է․ «Արցախցիների շրջանում իրականացված հարցումների համաձայն՝ հարցվածների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու Հայաստանի Հանրապետությունից, իսկ արտագաղթելու...