Ինչու է Ալիեւն Արցախի ճանաչման դրդում.

 

«Փաշինյանի պայմաններից մեկն այն է, որ Ադրբեջաը բանակցի անջատական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ։ Դա անհնար է։ Մենք բազմիցս ասել ենք այդ մասին։ Որովհետեւ չկա ոչ մի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ոչ ոք չի ճանաչում այդպիսի հանրապետություն։ Եթե Հայաստանն այդքան համարձակ է, թող ճանաչի։ Ասում եմ՝ Հայաստանի իշխանություններ, ճանաչեք այն։ Ճանաչեք այսօր, եթե չեք ճանաչում, նշանակում է վախում եք», – օրերս ասել է Ադրեբջանի նախագահ ԻլհամԱլիեւը։

Ինչու՞ է Ալիեւի շտապ անհրաժեշտ, որ Հայաստանը ճանաչի Արցախը։ Կարելի՞ է պնդել, որ հայկական կողմի հետեւողական քաղաքականությունը ոչ մի կերպ ձեռնտու չէ Ալիեւին: Նա փորձեց «շուռ տալ շախմատի խաղատախտակը»՝ սրացում հրահրելով Տավուշում, որ կոնֆլիկտի մեջ ներքաշի Թուրքիան ու ՀԱՊԿ-ը, բայց Հայաստանը պինդ ընկույզ է։ Հիմա էլ Ալիեւը փորձում է Երեւանի կողմից «ազնգույշ» քայլ սադրել, որ դուրս գա թունելից, որի մեջ ինքն է իրեն մտցրել։

Հայկական կողմը հետեւողականորեն ապացուցում է, որ ռազմական սադրանքներն ու շանտաժն Ադրբեջանի դեմ են շրջվում։ Բացի այդ, Հայաստանը համառորեն պահանջում է, որ Ադրբեջանն արտահայտվի երկու հիմնական հարցերի շուրջ՝ Արցախի կարգավիճակ ու անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրում։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հստակ հայտարարել է, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանը ստիպված է լինելու խոսել ամենագլխավորի մասին։ «Չի լինելու երբևէ զիջում, չի լինելու երբևէ այս կարգավորման չբալանսավորված լուծում։ Եվ այդ առումով է, երբ մենք խոսում էինք, արտահայտվում էինք շատ պարզ երկու բառով՝ ստատուս և անվտանգություն։ Եվ այդ երկու բառը իրենց մեջ պարունակում են բավական մեծ բովանդակություն՝ սուբստանցիա։ Քանի որ ստատուսը վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ազատ կամարտահայտման գործառույթի իրականացմանը՝ առանց սահմանափակումների և իրավական ուժ ունեցող արդյունքով։Դրանք վերաբերում են անվտանգության այնպիսի համակարգի, որը չի խախտում, չի ստեղծում վտանգներ Արցախի համապարփակ անվտանգության համար, որի համար Հայաստանը այսօր շարունակում է մնալ միակ երաշխավորը», – ասել է Մնացականյանը։։

Բաքուն չի ուզում խոսել Արցախի կարգավիճակի մասին, բայց այդ հարցը ԱՄՆ-Ֆրանսիա-Ռուսաստան եռյակի առաջարկած կարգավորման երեք սկզբունքներից մեկն է։ Եթե Բաքուն չի խոսում Արցախի կարգավիճակի մասին, մնացածն արդեն կարեւոր չէ։

«Աշխատանքի երկրորդ ամենակարևոր ուղղությունը մեզ համար եղել է այն միջավայրի ձևավորումը, որն անհրաժեշտ է բանակցային գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար: Դա վերաբերել է թե՛ էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը, թե՛ միջավայրին, որը նպաստում է խաղաղությանը։ Այն հռետորաբանությունը, որը ձևավորվել է այս շրջանում, որը մենք շարունակաբար լսել ենք, բնավ, չի նպաստում այդ միջավայրին», – ընդգծել է նախարարը։։

Ալիեւը չի կարող ներկայիս երերուն վիճակում խոսել Արցախի կարգավիճակի եւ միջազգային մեխանիզմների մասին, նրան անմիջապես կսրբեն, ինչպես իր մի շարք նախորդներին։ Այդ պատճառով Ալիեւը փորձում է «շուռ տալ շախմատային խաղատախտակը»։

«Եթե Հայաստանը և Արցախն օգտագործվում են որպես հարմար թշնամի ներքաղաքական հարցերի համար, դա լուծում չէ, դա միայն խորացնում է խնդիրը», – ասել է Մնացականյանը:

Ալիեւի նյարդայնությունը վկայում է, որ թունելի վերջում լույս չի տեսնում։ Նրա ընտրությունը մեծ չէ՝ կամ համաձայնել հայկական կողմի պայմաններին՝ տապալվելու ռիսկով կամ էլ եւս որոշ ժամանակով խաբել սեփական հանրությանը՝ հանդես գալով անզիջում դիրքերից։ Բայց…
Շարունակություն…