Հուսամ, որ երեկվա Ավետիք Չալաբյանի նկատմամբ արարքից հետո մտածող մարդիկ վերջնականապես կսթափվեն. Արամ Փաղչանյան

 Արամ  Փախչանյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.

Երեկ երբ «դատավոր» կոչվող սեւազգեստ ծաղրածուի ելույթից հետո դատարանից դուրս եկա, ինձ զսպեցի, որ գրածս հերթական հիասթափեցնող աղաղակ չլինի։

Այս գրառումը մի քանի անգամ գրել եւ ջնջել եմ։
Միայն մի միտք ասեմ՝ հուսամ, որ երեկվա Ավետիք Չալաբյանի նկատմամբ արարքից հետո այս երկրի մտածող մարդիկ վերջնականապես կսթափվեն եւ կհասկանան, թե ինչ է կատարվում։
Մնացածներին խնդրում եմ ինձ հետ չշփվել։