12 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 1-ին

-ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Գր.Նարեկացու 3 շենքի, Շահումյանի 17, 19 շենքերի, 0-33 տների, Արսենյանի 2-5, 31 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ա.Խաչատրյանի փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի, Գր.Նարեկացու, Զորավար Վարդանի, Միկոյանի, Պ.Սեվակի, Չալաբյան փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 16 փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 12:30-19:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ջրամատակարարումը,

-ժամը 12:30-22:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Դեղձավան գյուղի ջրամատակարարումը,

-ժամը 13:00-21:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1, 2 թաղամասերի, Հ.Ավետիսյանի 2 փակուղի 2 փող., 3 նրբ. 2 փող., 4 նրբ. 2 փող., 4 փակ. 4 փող., 4 փող. 1 փակ., 4 փող. 2 փակ., 5, 8 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: