Արտակարգ իրավիճակ մետրոյի կայարաններում. Ոստիկանությունը քաղաքացիներին թույլ չի տալիս մուտք գործել մետրոյի կայարաններ

Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել Երևանի մետրոպոլիտենի կայարաններ: Այս մասին հատնում է Iravaban.net-ի թղթակիցը:

Ի պատասխան քաղաքացիների հարցին՝ արդյո՞ք նորից ռումբի մասին ահազանգ է եղել՝ ոստիկանները պատասխանեցին, որ տեղյակ չեն և դեռ պարզ չէ, թե երբ կբացվի։

Հիշեցնենք, որ հուլիսի 20֊ին ԱԻՆ֊ում ահազանգ էր ստացվել, որ մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Ավելի ուշ նախարարությունից հայտնեցին, որ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info