Տխրում եմ, որ իմ երեխաները ստիպված են այդքան երկար սպասել մայրիկի հետ հանդիպմանը. Եվա Ռիվաս

Երգչուհի Եվա Ռիվասը բավականին ակտիվ է Ինստագրամի իր էջում։ Երգչուհին կարողանում է ամեն անգամ այնպիսի գրառում անել, որն աժիոտաժ կստեղծի իր անվան շուրջ։ Այսօր նա արխիվային լուսանկար է վերահրապարակել փոքրիկ երեխաների հետ և մակագրել.

«Երբ ես հրապարակել էի այս լուսանկարը, մակագրել էի. «Ամուսնությո՞ւն, չէ, չեմ լսել։ Իսկ հիմա ուզում եմ խոստովանել, որ շատ եմ ուզում երեխաներ ունենալ։ Ուզում եմ 5 տղա, իսկ վերջում  1 արքայադուստր։

Ինձ մոտ վաղ հասակից է արթնացել մայրական բնազդը, բայց հիմա դա ինձ տանջում է։ Տխրում եմ, որ իմ 6 երեխաները ստիպված են այդքան երկար սպասել մայրիկի հետ հանդիպմանը»։