Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ԱԻն ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցից դեպի Արտաշատի խճուղի տանող ճանապարհահատվածում Գազել մակնիշի բեռնատար է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է, և, ըստ տեղեկությունների, մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները։
Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը։ Պարեկային ծառայությունն ու Շենգավիթի ոստիկանությունը պարզում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

