Արտակարգ պատահար Տավուշում. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

shamshyan.com-ի տեղեկություններով ժամը 00։50-ի սահմաններում 24-ամյա Հայկ Հարությունյանը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի վարչական տարածքում՝ «Գետափ» ռեստորանային համալիրի մոտ, իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Վիրավորներից մեկին առաջինը օգնության են հասել «Գետափ» ռեստորանի աշխատակիցներն ու քաղաքացիները, ով տեղափոխվել է «Դիլիջան» ԲԿ, հետո արդեն՝ ժամանած Դիլիջանի փրկարարները, ովքեր վիրավորներից 26-ամյա Սևակ Անանյանին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել Դիլիջանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։  Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info