ԱՄՆ֊ն խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ԱՄՆ֊ի հարաբերությունների խզման մասին: Ամերիկայի առաջնորդը բացատրել է իր որոշումը՝ ասելով, որ ԱՀԿ-ն հրաժարվել է իրականացնել Վաշինգտոնի պահանջած բարեփոխումները: Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ այժմ Միացյալ Նահանգները կուղղորդի այն միջոցները, որոնք նախատեսված էին կազմակերպության համար, ամբողջ աշխարհում շտապ առողջապահական կարիքների համար: ԱՄՆ-ի դիրքորոշումը հավանության չի արժանացել Եվրամիության կողմից։ Նրա անդամները կոչ էին անում համախմբվել կազմակերպության շուրջ ընթացիկ դժվարին իրավիճակում: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով Թրամփի նամակը, նշել է, որ դրանով ԱՄՆ իշխանությունները փորձում են ազատել իրենց COVID-19- ի դեմ կանխարգելիչ անարդյունավետ միջոցառումների պատասխանատվությունից։