Տագնապ է հայտարարվել. ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքները զարգացնելու և դաշտային վարժվածության մակարդակն ամրապնդելու նպատակով հայտարարվել է ուս. տագնապ, անցկացվել են գործնական պարապմունքներ։

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները և արժանացել բարձր գնահատականի։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info