Սուպեր Սաքոյի երեւանյան բացօթյա մենահամերգը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

Երեկ՝ հուլիսի 20-ին, ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոն առաջին անգամ Երեւանում հանդես եկավ մենահամերգով։ Համերգը կայացավ բացօթյա ձեւաչափով՝ Ազատության հրապարակում, իսկ մուտքն ազատ էր բոլոր ցանկացողների համար։ Համերգային անակնկալները սկսվեցին հենց սկզբից, երբ հանդիպման մեկնարկը տրվեց երգչուհի Օֆիի կատարումներով, որին բեմում իրենց խելահեղ պարերով ուղեկցում էին «Ամարաս» պարային համույթի պարուհիները։ Հայկական արմատներով երգչուհին առաջին անգամ չէր Հայաստանում, բայց հայ հանդիսատեսի համար առաջին անգամ էր ելույթ ունենում, ինչի պատճառով փոքր-ինչ հուզված էր․

«Իրականում, շատ էի հուզվում, բայց այն պահին, երբ բեմ բարձրացա, դրական իմաստով ցնցվեցի: Հանդիսատեսն ինձ նույնքան էներգիա փոխանցեց, որքան ես` նրանց, իմ սպասումներն, իսկապես, արդարացան: Այնքան ուրախ եմ, որ նման ընդունելության արժանացա»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգչուհին,-«Կուզեի նաեւ խոսել «Ամարաս»-ի, Վիկայի հետ աշխատանքի մասին, ինչը հրաշալի էր։ Վիկան հիասքանչ մարդ է եւ, իհարկե, չտեսնված պարուսույց»,-հավելեց նա։

«Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը նշեց, որ Օֆիի հետ առաջին անգամ էր համագործակցում, բայց ինքը եւս տպավորված էր երգչուհու տաղանդով ու պրոֆեսիոնալիզմով։ Համագործակցության առաջարկը եղել է հենց Օֆիի պրոդյուսերի կողմից․

«Վրեժը՝ Օֆիի պրոդյուսերն, ինձ շատ անսպասելի զանգահարեց ու ասաց, որ ինձ արդեն 3 տարուց ավել հետեւում է, եւ հավելեց, որ եթե գան Հայաստան, անպայման ցանկանում է, որ հենց «Ամարասը» աշխատի Օֆիի հետ։ Սա մեր առաջին համագործակցությունն էր, բայց վստահ եմ, որ վերջինը չի լինի։ Օֆիի հետ աշխատելը հեշտ էր եւ հետաքրքիր․․․ Երկու շաբաթվա ընթացքում են ստեղծվել այս 12-ից ավել բեմադրությունները, իհարկե, ժամանակը շատ սուղ էր, մանավանդ, որ իմ գրաֆիկն էլ էր շատ լարված, բայց կարծում եմ՝ արդյունքը գեղեցիկ է ստացվել»,-ասաց նա։

Սուպեր Սաքոյի համերգի մյուս հյուրերն էին ամերիկացի ռեփեր Ֆադին, Սարոն, Օքսի Ավդալյանը, Սպիտակցի Հայկոն, իսկ Էմիի հետ «Եթե դու գնաս» զուգերգը ռեփերը կատարեց երգչուհի Անահիտ Հակոբյանի հետ։ Նրա կատարումներն ուղեկցվում էին նաեւ Swag Art պարային համույթի ելույթներով։

Համերգի ողջ ընթացքում ռեփերն անմիջական շփում էր ստեղծում հանդիսատեսի հետ, կատակում էր, հուզում ու թեժացնում երեւանյան զով երեկոն։ Երգիչը ներկայացրեց իր ամենահիթային կատարումներն ու ամենասպասված զուգերգերը։ Համերգն ավարտվեց Սուպեր Սաքոյի ու Սպիտակցի Հայկոյի՝ համաշխարհային հիթի վերածված «Մի գնա» երգով։

Սուպեր Սաքոյի համերգի հետաքրքիր պահերը ֆիքսել է NEWS.am STYLE-ի ֆոտոխցիկը։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.