Գեղարքունիքից տեղեկացնում են. կա վիրավոր

Այսօր, հուլիսի 18-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բանկիչ 31-ամյա Գ․ Սիմոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մոտ 2,5 մետր թռիչքային ձևով բախվել ապառաժ քարերին, կոտրել դրանք, ապա կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ճանապարհին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով  Գ․ Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։  Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info