Ովքեր են մասնակցում Արմեն Գրիգորյանի վերջին հրաժեշտի արարողությանը

Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Ներկա են պրոդյուսերի ընկերները, քաղաքական մի շարք դեմքեր, ԱԺ պատգամավորներ։ Արարողությանը մասնակցում են «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15-ին, դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրեց գիտակցությունը եւ ընկավ աթոռից:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info