Հայտնի է դարձել, թե երբ Ռուսաստանը կարող է ամբողջությամբ վերաբացել ավիահաղորդակցությունը

Ռուսաստանն արդեն օգոստոսի 11-ին կարող է ամբողջությամբ վերաբացել ավիահաղորդակցությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր միանգամից երկու աղբյուրներին:

Աղբյուրների փոխանցմամբ, այդ հնարավորությունն օրեր առաջ քննարկվել է փոխվարչապետ Տատյանա Գալիկովայի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Վերջնական որոշում դեռ չկա:

Հիշեցնենք, որ այսօրվանից Ռուսաստանը սկսում է միջազգային ավիահաղորդակցությունը: Առաջին փուլում թռիչքներն իրականացվելու են Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից ու Դոնի Ռոստովից: Հաղորդակցությունը դեռ կլինի միայն Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Տանզանիայի հետ: Այս ցանկն ընլայնվելու է՝ հաշվի առնելով համաճարակաբանական վիճակը:

Շարունակություն…