Աղբյուրի փոխանցմամբ՝ Ժամը 17:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։