Ողբերգական դեպք. մահացել են երկու երեխա. ՖՈՏՈ

Լենինգրադի մարզի Տոսնենսկի շրջանում դժբախտ պատահարի հետևանքով երկու երեխա է մահացել:

Ողբերգությունը տեղի է ունեցել Բոլոտնիցա գյուղի մոտ։

Volvo-ի վարորդը կորցրել է կառավարումը և Մ-10 ավտոճանապարհի ցանկապատի մեջ է նետվել, ինչից հետո մեքենան բռնկվել է։

ՆԳՆ տվյալներով՝ երեք մեծահասակներ կարողացել են դուրս գալ մեքենայից, յոթ և հինգ տարեկան երկու երեխա տեղում մահացել են այրվածքներից։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info