Հուլիսին կլինի 11 ոչ աշխատանքային օր

ArmDaily.am-ը ներկայացնում է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն հուլիսին սպասվող տոնական և հիշատակի օրերը։

Այսպիսով՝

Հուլիսն ունի 31 օրացույցային օր, որից 20-ը աշխատանքային է, իսկ 11-ը՝ ոչ աշխատանքային։ Կա նախատոնական 1 օր՝ հուլիսի 4-ը։

Հուլիսի 5-ին նշվում է ՀՀ Սահմանադրության օրը, որը երեքշաբթի է և ոչ աշխատանքային։