Սևանում կբացվեն հանրային լողափեր․ երբ գործին մոտենում են սրտացավ մարդիկ

Հուլիսի 1-ից Սևանում գործելու է 3 հանրային լողափ։ Ավանդաբար հանրային լողափերը Սևանում համարվում էին ամենավատ ափերը՝ հաշվի առնելով, որ դրանք անվճար էին և կարող էին օգտվել հանրության ավելի կարիքավոր խմբերը։ Մշտապես այդ տարածքներում իրենց հանգիստը անցկացնող մարդիկ ընդգծում էին առկա խնդիրները, նշում, որ չկան բավարար պայմաններ, իսկ իշխանությունները տարիներ շարունակ ջանք չէին թափում հանրային լողափերը բարեկարգելու ուղղությամբ։

2021 թվականից, սակայն, հանրային լողափերը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ պատկանում է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունների խմբին, և այդ ընկերությունն է իրականացրել հանրային լողափերի սպասարկումը։ Ամբողջությամբ վերակառուցվել է ավտոկայանատեղին, վերանորոգվել են ճանապարհները, կառուցվել շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ և հարմարեցվել է բոլոր մարդկանց հանգստի համար։

Ականատեսների վկայությամբ, որոնք արդեն եղել են այդ ծովափերում, ծանոթացել պայմաններին, առաջին անգամ է, որ չտեսնված, հրաշալի սպասարկում է իրականացվում, և առաջին անգամ է, որ լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ «Կյանքն առանց սահմանափակումների» կարգախոսով։ Կառուցվել են թեքահարթակներ, որոնք թույլ են տալիս նույնիսկ անվասայլակներով մտնել լիճ, վայելել սառը ջրի բերկրանքը։

Շարունակությունն՝ այստեղ