ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում՝ հայտարարելով, թե հունիսի 24-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։