99.81% ճշգրտությամբ 10.000 թեստ` Պաշտպանության նախարարությանը «Թովմասյան» հիմնադրամից

 

Մայիսի 2-ին «Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամը մեկնարկել է «Միասին Մենք Կարող ենք» միջազգային աննախադեպ բարեգործական մարաթոն:

Մասնակցություն ունեցան ավելի քան 110 հայ և աշխարհահռչակ հայտնի աստղեր ավելի քան 22 քաղաքներից: Մարաթոնը սկիզբ դրվեց 10 ժամ տևողությամբ համերգով (Բաժանորդագրվի՛ր և դիտի՛ր — Youtube) մայիսի 2-ին, շարունակվեց երկրորդ համերգային ծրագրով մայիսի 17-ին:

Համերգի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում և Արցախում #Covid19 -ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:

Այս պահին հավաքագրված գումարը գերազանցում է 109 մլն դրամը:

Գումարների հավաքագրման ողջ ընթացքը հասանելի է առցանց և վերահսկվում է հատուկ ստեղծված անկախ հասարակական խորհրդի կողմից:

«Թովմասյան» Հիմնադրամն առանձնահատուկ կարևորում է մեր զինվորների առողջությունը, քանի որ մեր երկրի անվտանգությունն ապահովողը հենց նրանք են:

Զերծ պահելու բանակը համաճարակից առաջիկա զորակոչի ընթացքում՝ գումարի մի մասը՝ ավելի քան 28 մլն դրամը կուղղվի ՊՆ նախարարությանը մոտալուտ զորակոչին մասսայական հետազոտություններ անցկացնելու նպատակով:

Անկախ հասարակական խորհրդի նիստի արդյունքում որոշվել է, որ ձեռք կբերվի 99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր:

Նախաձեռնության շրջանակում ընթանում է բարեգործական աճուրդ և ֆլեշմոբ:

Բոլոր մանրամասները մասնակցություն ունենալու: