Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINN

Անցած օրվա ընթացքում Իրանում հայտնաբերվել է 2819 կորոնավիրուսային վարակի դեպք։ Վարակակիրների ընդհանուր թիվը մոտենում է 14 6700-ի, հայտնել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը:

«Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 2819 նոր դեպք, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը հասել է 146.668֊ի, վերականգնվածների թիվը հասել է 114 931-ի։ Ընդհանուր դեպքերի թիվը սկսել է աճել, քանի որ Իրանի իշխանությունները թուլացրել են կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները»,- ասել է Ջահանպուրը։