Հայաստանում կամուրջ է փլուզվել. մեքենաները հայտնվել են ջրում

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ  Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ  փլուզվել է Ստեփանավանից դեպի ժողովրդին հայտնի  Ամրակից ձորի հանգստյան գոտիներ տանող Ձորագետի վրա կառուցված մոտ 10 մետր երկարությամբ մետաղական կամուրջը:

Ավելին՝ այստեղ