Հրացանի մեջ սեր-փամփուշտ դնեմ և կուշտ սրտով գնդակահարեմ. Ավետ Բարսեղյանը՝ կնոջը

 

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը, ով վերջին շրջանում Ինստագրամի իր էջում հաճախ է հրապարակում իր ստեղծագործությունները, գրառում է արել՝ տողեր նվիրելով կնոջը՝ Անիին.

«Ու սերը հոլովելով՝մոլորվելով գնում ես,այնինչ չունի

Սերը ուղղագրական ոչ մի կանոն, ու քանոնով չես չափի այն:

Ափի ձայն գոյություն չունի,քանի ջուրը ծովի չի զարնվել նրան:

Նույն կերպ էլ ՝քանի սերը չկա,մինչև չգա ու սրտին չտա,հավատա, կյանքի ու սրտի Ձայն չի գա քեզնից:

Մի փորձիր մտքով բռնել նրան ,սերը զգա՛:

Ուրիշ կերպ, բացի սրտով զգալուց, չկա և չի եղել:

Պեղել են մեզ սիրագետները՝ինձ ու քեզ, որ նոր դարի անմիտ զբոսաշրջիկները թանգարանում նայեն ու զարմանան.
—Աման,Սեր է:
Նման երեք զույգ է մնացել ողջ աշխարհում:

Հարում եմ զգացմունքներս գիտակցության կաթսայի մեջ, անվերջ եռում եմ, բերում եմ, որ կշտանանք ու հաշտ մնանք տիեզերքի դարպասների վերջին արթուն ժամապահներս:

Մահներս չի գալու տանի մեզ, քանի մենք սիրում ենք, համբուրում ենք ոչ թե մեկս մյուսի շուրթերը, այլ ութերը՝ կանգնած հավերժության սուրբ նիշն ու գոյը:Նոյը զույգը մեր ընտրել էր տապանի համար՝ իբրև տեսակ կենդանության:
Վաղուց էինք մենք…
Վաղուց էր Սեր…
Տարածեցինք,տարածվեցինք,բայց մեկ է՝ ոչ հասկացանք, ոչ հասկացան…

Հրացանի մեջ սեր-փամփուշտ դնեմ և կուշտ սրտով գնդակահարեմ:

Մարդկանց չէ,միևնույնն է չի կպնի…

Հին ծառերի վրա կրակ բացեմ:

Ծառերը դեռ հիշում են սիրելու համար ապրողներին,գրողներին ու գողերին զգացմունքների:

Արցունքներից հին ծառերի նորից Մարդու տեսակ ի հայտ կգա՝ կարող սիրելու և գրելու…—Լուսամփոփի պես աղջիկ՝ Աստվածամոր աչքերով….»:

 

Ավելին՝ այստեղ