Կկարոտեմ իմ լավագույն ընկեր, իմ ընտանիք, դու միշտ մեզ հետ կլինես. Մխիթարյան

«Ռոմա» ակումբի պաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում գրառում է արել իր ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի կապակցությամբ:

«Կկարոտեմ քեզ իմ գործակալ, իմ լավագույն ընկեր, իմ ընտանիք: Դու միշտ մեզ հետ կլինես», — գրել է նա:

Հիշեցնենք, որ 54 տարեկանում մահացել է հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։ Լուրը պաշտոնապես հաստատվել է: Իտալացի գործակալը տևական ժամանակ բժիշկների վերահսկողության տակ էր Միլանում։

Ավելին՝ այստեղ