Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ: Այս մասին հայտնում է minval.az-ը:

Հասանովը և ՊՆ ղեկավարությունն ուսումնասիրել են Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում տեղակայված մի շարք մարտական դիրքեր։

Այնուհետև ադրբեջանցի նախարարը ծանոթացել է տվյալ շրջանների նոր ռազմական օբյեկտներին։

Ավելին՝ այստեղ