5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

5,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Հոնսյու կղզու (Ճապոնիա) առափնյա մասում: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:

Ալթայե-Սայանսկի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով, դեկտեմբերի 3-ին Երեւանի ժամանակով 04:28-ին գրանցված երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Տանաբե քաղաքից (Վակայամայի պրեֆեկտուրա) 111 կիլոմետր դեպի հարավ:

Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվում Է որպես «շատ ուժեղ»: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել Է 5,2, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: