Հարվարդի Բժշկական քոլեջի, Բոստոնի հանրային առողջապահության համալսարանի, Բոստոնի մանկական հիվանդանոցի մասնագետները, վերլուծելով չինական Ուհան քաղաքի խոշոր հիվանդանոցների ավտոկայանատեղիների արբանյակային լուսանկարները, արել են ուշագրավ եզրահանգում: Ըստ նրանց, Ուհանում, որը համարվում է կորոնավիրուսի «էպիկենտրոն», վարակը հնարավոր է տարածվել է ոչ թե 2019-ի նոյեմբերի վերջին, այլ դեռեւս օգոստոսին: Այդ եզրակացության հիմք է եղել այն, որ արբանյակային լուսանկարները արձանագրել են օգոստոսից սկսած կայանատեղիներում տրանսպորտի քանակի կտրուկ աճ, որը առավելագույնին է հասել արդեն դեկտեմբերին: Միեւնույն ժամանակ, ամերիկացի հետազոտողները արձանագրել են, որ չինական Baidu որոնողական համակարգում 2019 թվականի վերջին կտրուկ ավելացել են հազ, փորլուծություն բառերի որոնումները։ Բանն այն է, որ դրանք կորոնավիրուսի վարակվածության ախտանիշներից են: Հայտնի է, որ կորոնավիրուսի այսպես ասած պաշտոնական «մեկնարկը» 2019-ի նոյեմբերի վերջին օրերն են, թեեւ Միացյալ Նահանգներն ու աշխարհի մի շարք այլ երկրներ այդ կապակցությամբ կասկած ունեն, որ ամեն ինչ եղել է շատ ավելի վաղուց, եւ Չինաստանը պարզապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության օգնությամբ թաքցրել է վարակը աշխարհից, այդպիսով նպաստելով դրա համաշխարհային տարածմանը: Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է ադ առնչությամբ քննություն սկսելու մասին: Միաժամանակ, Թրամփը հայտարարեց, որ Նահանգները խզում է կապը ԱՀԿ հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ ընթացքում աչքի է ընկել վարակի վերաբերյալ հակասական հայտարարություններով: Մասնավորապես, դեռեւս 2020-ի սկզբին ԱՀԿ-ն հայտարարում էր, թե աշխարհում ոչ թե պանդեմիա է, այլ ինֆոդեմիա, որի դեմ պետք է պայքարել: Հետո ԱՀԿ ինքն էր սնուցում ինֆոդեմիան հակասական հորդորներով եւ հանձնարարականնորվ: ԱՄՆ կասկածներից ու մեղադրանքներից ԱՀԿ-ին պաշտպանում էին Չինաստանը, Ռուսաստանը: Ի դեպ, կան նաեւ կասկածներ, այդ թվում ռուսական փորձագիտական շրջանակներում, որ Ռուսաստանում էլ կորոնավիրուսի ճարակը եղել է շատ ավելի վաղ, քան մարտ-ապրիլը: Համենայն դեպս հարցեր են առաջ գալիս դեռեւս ամիսներ առաջ Նովոսիբիրսկում լաբորատորիայի վթարի եւ քաղաքում ատիպիկ թոքաբորբի տարածվածության վերաբերյալ: Ի դեպ, բավականին ինտենսիվ է Չինաստանի հետ հաղորդակցությունը հենց Նովոսիբիրսկից: Ավելին, հատկանշական է, որ արդեն համաշխարհային ճարակի շրջանում, երբ Չինաստանը հայտարարեց, թե հաղթահարել է վարակը, Պեկինը մտահոգություն էր հայտնել Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիների վերադարձի կապակցությամբ, նշելով, թե ավելի քան 100 հազար քաղաքացիներ կարող են իրենց հետ Նովոսիբիրսկից դարձյալ վարակ բերել Չինաստան: Եթե Ուհանում կորոնավիրուսը իսկապես եղել է ավելի վաղ՝ օգոստոսից սկսած, ապա դա կնշանակի, որ կորոնավիրուսը ավելի վաղ է տարածվել նաեւ աշխարհում: Ի դեպ, այդ առումով հետաքրքիր էր շաբաթներ առաջ ֆրանսիական կլինիկաներից մեկի հետազոտությունը: Թեստավորվել էին դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին այլ պատճառով հոսպիտալացված քաղաքացու տվյալներ, եւ արձանագրվել էր, որ դեռեւս 2019-ի դեկտեմբերին Ֆրանսիայի այդ քաղաքացու մոտ եղել է կորոնավիրուս, այսինքն դեռեւս այդ ժամանակ վարակը եղել է Եվրոպայում:
Լրահոս
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Չինաստանը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի արտասահմանյան դաշնակիցներին օգնության մասին օրինագծի բովանդակությանը, որը ներառում է Թայվանը. դա խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը: Մամուլի ասուլիսում այս...
Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել...
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ից 09:30-նն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի...
Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն ասել է, որ իր երկիրը Շվեդիային հետ միասին, որը վերջերս միացել է ՆԱՏՕ-ին, պետք է կարևոր դեր ունենան խաղաղության պահպանման...
Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ․
48 կգ․ Բարեղամ Հարությունյան
51 կգ․ Ռուդոլֆ Գարբոյան
54 կգ․ Դավիթ Եգորյան
57 կգ․ Արթուր Բազեյան
60...
Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել
Ապրիլի 24-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ:
Դեպքի...
«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է»....
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև...
Միայն «դրսինները». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանության օրվա հետ կապված համակարգում պարգևավճարներ են տրվել: Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, դա կատարվել է ընտրողաբար։ Մասնավորաբար, այսպես...
Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Անհնար է չհուզվել, սիրտը թունդ չառնել՝ տեսնելով, թե մոտ մեկ դար բոլորած կիրանցեցի Լենա տատն ինչպես է նստում ճանապարհի մեջտեղում, ինչ...
Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տավուշում ստեղծված իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Տավուշցիների ու ընդհանրապես ընդդեմ իշխանությունների հանձնողականության բոլոր պայքարողների հասցեին այս օրերին իշխանությունները կեղտոտ քարոզարշավ...
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ...