Հրաչուհի ՈՒթմազյանն ամուսնանում է. պարզվում է նրա ընտրյալը բոլորիս հայտնի…

 

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը երբեք չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին: Տարիներ առաջ նա նշել էր, որ սիրելի ունի, սակայն տևական ժամանակ միասին լինելուց հետո, նրանք բաժանվել էին:

Հրաչուհին այլևս չէր խոսում իր անձնական կյանքի մասին և հանրությանը չէր ներկայացնում՝ արդյո՞ք իր  կողքին սիրելի կա, թե՞ ոչ, ավելին՝ իր հարցազրույցներում հաճախ էր խոսում այն մասին, որ չի բացառում միայնակ մնալ:

Starnews-ին հայտնի է դարձել, որ Հրաչուհին ընտրյալ ունի: Հաղորդավարուհին թեպետ չի հրապարակում նրա լուսանկարը, սակայն ըստ մեր տեղեկությունների՝ նրանք շուտով պատրաստվում են ամուսնանալ:

Հավելենք, որ ըստ այդ նույն աղբյուրների՝ հարսանիքը սարերի հետևում չէ:

Ի դեպ, վերջերս Հրաչուհին հրապարակել էր նվեր ստացած ծաղկեփունջը, սակայն չէր բացահայտել, թե այն ում կողմից է: