Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Mercedes մակնիշի բեռնատարը Շիրազի փողոցի 48 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը, ով միջին տարիքի կին է, տեղում մահացել է, վարորդն էլ փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել նրան, սակայն, երբ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։