Երկու գերի է վերադարձել Հայաստան. ինչի՞ դիմաց

Հայաստան են վերադարձել 2 գերիներ։ Գերիներին հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Այս մասին հայտնում է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության տելեգրամյան ալիքը։

Հայտնի են նաև Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Նրանք են Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Թորոսյանը։

Ըստ «Արմենպրես»-ի՝ գերիների դիմաց Ադրբեջանին է փոխանցվել օգոստոսի 25-ին Մարտակերտում ձերբակալված Ջամիլ Բաբաևը։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի ՊՆ-ն հայտնել էր, որ մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։