Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ավելի քան 60 ուխտավորի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Ամարաս վանական համալիր այցելելիս, որը գտնվում է սահմանազատման գծի մոտակայքում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմն իրականացնում է Ամարաս վանական համալիրում ուխտագնացների անվտանգության ապահովմանն ուղղված առաջադրանքը: Ուխտավորները համալիր են ժամանում ինչպես կազմակերպված շարասյան կազմում, այնպես էլ անձնական տրանսպորտային միջոցներով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վիկտոր Կուլիկովը:
