Եռամսյա հավաքների ժամանակ մարտավարական պարապմունքներ են իրականացվել պահեստազորայինների հետ․ ՊՆ

Եռամսյա հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման կազմը համալրած պահեստազորայինների հետ սեպտեմբերի 6-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Անձնակազմը մարտական տարբեր իրավիճակներում իրականացրել է հարձակողական գործողություններ՝ կիրառելով հավաքների նախորդ օրերին ձեռք բերած գիտելիքները և ցուցաբերել է բարձր պատրաստվածություն ու ներդաշնակ գործելու կարողություն։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info