Ինչ հիվանդությունների մասին կարող են վկայել հազի տարբեր տեսակները

Հազը երեխաների մոտ տարբեր հիվանդությունների նշան կարող է լինել: Հազի առանձնահատկություններն օգնում են ճիշտ ախտորոշել և բուժել հիվանդությունը:

Եվ այսպես՝
-հաչոցանման, կոշտ հազը հադիպում է կոկորդի և շնչափողի բորբոքային հիվանդությունների ժամանակ,
-կոնվուլսիվ հազը, որն ուղեկցվում է սուլող ներշնչոցով, կարող է կապույտ հազի նշան լինել,
-սուլող ներշնչոցներով և հևոցի նշաններով հազը բնորոշ է ասթմային,
-բրոնխիտը կարող է ուղեկցվել ցածր, կրծքային հազով: Սկզբում այն կարող է չոր լինել, այնուհետև դառնալ թաց,
-գիշերային թեթև հազը՝ քթի փակվածության ֆոնի վրա, ադենոիդիտի կամ սինուսիտի նշան է,
-հանկարծակի սկսված ուժեղ կտրուկ հազը կարող է շնչուղիներում օտար մարմնի նշան լինել, -ոչ պրոդուկտիվ(առանց խորխի), չոր հազը կարող է հանդիպել ալերգիայի ժամանակ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info