Քաբուլում նոր պայթյուններ են որոտացել

Այսօր առավոտյան մի քանի պայթյուն է որոտացել Քաբուլում: CNN հեռուստաընկերության լրագրողն ուղիղ եթերում հայտնել է, որ պայթյունների հանգամանքների վերաբերյալ դեռեւս մանրամասներ չգիտի:

Նշենք, որ երեկ էլ՝ կիրակի օրը, ամերիկյան ուժերը անօդաչու թռչող սարքի հարված էին հասցրել՝ Քաբուլում ոչնչացնելով պայթուցիկների մեքենան, որը նախատեսված էր «Իսլամական պետության» ծայրահեղական կազմակերպության մասնաճյուղ Խորասանում ահաբեկչական հարձակում իրականացնելու համար:

Ըստ առկա տեղեկությունների՝ ամերիկյան ուժերի հարձակումը ոչնչացրել է երկու մեքենա և մասամբ ավերել բազմաբնակարան շենք:

Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, զոհվել է ինը մարդ: