Թալիբներին է անցել 85 միլիարդ դոլարի ամերիկյան զինտեխնիկա

Թալիբների հսկողությանն է անցել ամերիկյան ահռելի քանակությամբ զինտեխնիկա, որը գնահատվում է ոչ պակաս, քան 85 միլիարդ դոլար։ Նրանք նաեւ հասանելիություն են ձեռք բերել այն աֆղանների կենսաչափական տվյալների հանդեպ, որոնց վերջին երկու տասնամյակների ընթացքում օգնել են ամերիկյան բանակի զինվորականներին։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։

Ըստ հրապարակման, ամերիկացիները Աֆղանստանում թողել են 75 հազար ռազմական ավտոմեքենա, 200 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, 600 հազար միավոր հրաձգային եւ թեթեւ զինատեսակներ։ Հայտնի է, որ թալիբները իրենց «ժառանգություն» թողնված սպառազինությունների հանդեպ սահմանել են հատուկ հսկողություն, դրա նպատակով իրենց էլիտար խմբավորումներին ուղարկել են Քաբուլում գտնվող զինապահեստները հսկողություն իրականացնելու համար։