Ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական զինված ուժերի 6 շարասյունների

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վեց շարասյունների՝ չորսը Լաչինի միջանցքով, մեկը Շուշի – Կարմիր շուկա – Քաջար երթուղով և մյուսը հակառակ ուղղությամբ:

Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրությունում նշվում է որ Ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են աշխատանքները։

Օրվա ընթացքում 2 հեկտար տարածք, 1,7 կմ ճանապարհ մաքրվել է չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից, ստուգվել է 2 շենք: