Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով զոհվածների թիվը գերազանցել է հարյուր մարդը։ Նրանցից տասներեքը ամերիկացի զինվորականներ են։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Աֆղանստանի առողջապահության նախարարությունը ավելի վաղ հաղորդել էր 90 զոհի մասին։ Պենտագոնը հաստատել է, որ ահաբեկչության հետեւանքով ամերիկյան զորակազմն ունի տասներեք զոհ։
