Շոյգուն հայտարարություն է տարածել

Զինվորականները սեպտեմբերին կայանալիք «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժությունների ժամանակ կգործարկեն մարտական ռոբոտատեխնիկական համալիրները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Բանակ-2021» միջազգային համաժողովում:

«Ռոբոտ-սակրավորներն ամենասկիզբն էին, որի հետ զուգահեռ մշակվել են մարտական, հարվածային ռոբոտներ: Եվ ես կարծում եմ, որ «Արևմուտք-2021» զորավարժություններում, իհարկե, կտեսնեք և ոչ թե մեկը կամ երկուսը: Դա արդեն արդյունաբերական նշանակություն ունի, խոսքն արդեն տասնյակ մարտական հարվածային ռոբոտների մասին է, որոնց զենքը գործում է մինչ 5 կմ հեռահարությամբ»,- ասել է Շոյգուն:

Նախարարի խոսքով՝ համաժողովի աշխատանքի արդյունքում ամբողջությամբ հաջողվել է վերացնել սպառազինման և տեխնիկայի հետ կապված հարցերը, որոնք ի հայտ էին եկել Սիրիայում իրականացվող արշավի ժամանակ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info