Ինչ է սպասվում մինչև հունիսի 30-ը ներառյալ

Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթները չեղարկվում են մինչև հունիսի 3️⃣0️⃣-ը ներառյալ:

«Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում։

🔹 Խնդրում ենք ավիաընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@armeniafly.com, ուղղել նամակ՝ վաուչերի պահանջով՝ առարկա դաշտում նշելով «Չեղարկված չվերթի ավիատոմսի վաուչեր»:
🔹 Մեկ տարվա ընթացքում վաուչերի գումարը չօգտագործելու դեպքում, այն ենթակա է ամբողջական վերադարձի՝ ձեր դիմումի հիման վրա:

🔴 Սույն հայտարարությունը չի վերաբերում «Արմենիա» ավիաընկերության կողմից իրականացվող ՀԱՏՈւԿ չվերթերին, այդ թվում հունիսի 2-ի Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան չվերթին:
Հարգելի ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է ավիաընկերության տարածած հայտարարության մեջ։