«Հաղթահարել եմ հաճախ գիշերները լաց լինելով». Անիտա Այվազյանը՝ իր և Արոնյանի հարաբերությունների բացասական արձագանքների մասին

https://www.youtube.com/watch?v=tFGwkg3huOU

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը, Ինստագրամի իր էջի «Stories» բաժնում որոշել է պատասխանել հետևորդների հարցերին, որոնք բազմազան են և վերաբերում են ոչ միայն Անիտայի նախասիրություններին ու առօրյային, այլև անձնական կյանքին:

Օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե ինչպես է հաղթահարել իր և Արոնյանի հարաբերությունների մասին բացասական արձագանքը: Անիտան խոստովանել է, որ մեծ է եղել սիրելիի աջակցությունը:

«Հաղթահարել եմ հաճախ գիշերները լաց լինելով, արվեստի միջոցով, շատ դեպքերում գրքեր կարդալով, երգելով, մեդիտացիայով զբաղվելով, բնությանը մոտ լինելով եւ փորձելով հասկանալ ու ընդունել նաեւ այն մարդկանց, որոնք ինձ չեն սիրում: Ամենակարևորը՝ Լևոնի՝ ինձ ուժ տալու շնորհիվ ու բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ բարի ու անկեղծ նամակներ էին գրում, կամ պարզապես փողոցում մոտենում ու գրկում էին ինձ»,— նշել է շախմատիստի ընկերուհին:

Արոնյանի ու Այվազյանի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2020-ի գարնանը, իսկ օգոստոսին նրանք հրապարակային սեր են խոստովանել իրար:

«Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբեւէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս: Ուզում եմ կիսել ձեզ հետ՝ այժմ իմ կյանքում ունեմ մեկին, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել: Ճակատագիրն ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով ու զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտություններն անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով»,— գրել էր շախմատիստը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info