Փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանում

Օգոստոսի 23-ի առավոտյան հրաձգություն Է տեղի ունեցել անվտանգության աֆղան աշխատակիցների և անհայտ անձանց միջև, մեկ աֆղան ուժային զոհվել Է:

Այս մասին Twitter-ի իր Էջում հայտնել է Բունդեսվերը:

«Այսօր առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել անվտանգության աֆղանական ուժերի և անհայտ անձանց միջև Քաբուլի օդանավակայանի հյուսիսային մուտքի մոտ: Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցը զոհվել է, ևս երեքը վիրավորվել են»,-նշված է Գերմանիայի զինված ուժերի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փոխհրաձգությանը մասնակցել են նաև գերմանացի և ամերիկացի զինծառայողները, նրանցից ոչ ոք չի տուժել, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info